Չգնա՞նք Հնդկաստան՝ այցի․ «Հրապարակ»

article-image

ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին վոյաժները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ փետրվարի 28-ից մինչեւ մարտի 5-ն աշխատանքային այցով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Արեն Մկրտչյանը եւ Ծովինար Վարդանյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանը: ԱԺ նախագահի կարգադրությունում, սակայն, չի հստակեցվում, թե աշխատանքային ինչ հանդիպումների մասին է խոսքը, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ ազգընտիրները մեկ շաբաթով գնում են էկզոտիկ երկիր՝ Հնդկաստան՝ ֆռֆռալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն