Հայաստանը նախ ցավակցություն հայտնեց Թուրքիային՝ երկրաշարժի եւ զոհերի կապակցությամբ, ապա հումանիտար օգնություն եւ փրկարարներ ուղարկեց՝ հատուկ այդ նպատակի համար գործարկելով երբեւէ չգործած Մարգարայի ճանապարհը։ Եվ երբ տեսավ, որ աշխարհը ողջունում է այդ հումանիտար պահվածքն իր ոճրագործների նկատմամբ, այնքան ոգեւորվեց, որ պաշտոնական պատվիրակություն էլ ուղարկեց։