SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2022 թվականի հունիսից հետախուզման մեջ գտնվող Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Խ․-ն գտնվում է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում։