Հայազգի գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջող ելույթներ է ունեցել «Early Titled» առցանց մրցաշարում: Սամվել Տեր-Սահակյանը, առցանց մրցաշարում 11 հնարավորից հավաքելով 9 միավոր, զբաղեցրեց է երրորդ տեղը: Առաջին հորիզոնականում ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Իսկ երկրորդ հորիզոնականում է Սերբիայից Ալեքսանդր Ինդիչը: Մրցաշարին Հայաստանից մասնակցում էր նաև Արամ Հակոբյանը: