Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը Արցախում պատարագ կմատուցվի

article-image

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 16-ին նշելու է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։ Վարդանանց տոնը նվիրված է 451թ.-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և Վարդանանց 1036 վկաների հիշատակին: Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ ակտիվ մասնակիցները հետագայում իրենց պատվավոր տեղը գտան Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի ցանկում` ձեռք բերելով «հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անունը, ովքեր հանուն հավատքի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն