Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։