Հայաստանի Հանրապետությունում արդեն համարակալվել է շուրջ 350 հազար խոշոր եղջերավոր կենդանի՝ ընդհանուր գլխաքանակի մոտ 70%-ը։ «ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին աջակցում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։