«Սիլվայի գործով» նիստը հերթական անգամ հետաձգվեց։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիստից բացակայում է առողջական պատճառներով։ Փաստաբանը բժշկից տեղեկանք ներկայացրեց։ Ծանոթանալով փաստաթղթին՝ դատախազները հայտարարություն չարեցին։