Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Աշխատանքի և զբաղվածության բաժնում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 1102 գործազուրկ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը: