Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախկին նախագահ, դանիահպատակ Տաթևիկ Ռևազյանի հայաստանյան անփառունակ «գաստրոլներից» ու հայկական ավիացիան խորը հնադարյան ժամանակներ հետ մղելուց և հայկական ինքնաթիռների մուտքը Եվրոպայի օդային տարածքփակելուց հետո գործող իշխանությունները ձեռնամուխ եղան նոր փուչիկներ փչելուն: Դրանցից մեկն իբր հայկական ազգային փոխադրող ներկայացվող, բայց իրականում Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հայկական ավիացիան կործանած Տիգրան Ավինյանին գովազդելու նպատակով ստեղծված «Fly Arna» փուչիկը մեծացնելն էր: