Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 17-ին դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբայրը, շուրջ 9 ամիս է, բուժումը շարունակում է բժշկական կենտրոնում. «Եղբորդ տեղափոխել ենք Միքայելյան բժշկական կենտրոնի «Զինվորի տան» բաժանմունք, էլի անգիտակից վիճակում պառկած է: Բժիշկները առողջական վիճակում դրական դինամիկա լինելու վերաբերյալ ոչինչ չեն ասում, բայց նաև հույս չեն տալիս, ժամանակի վրա են թողնում, երբ ինչ եղավ՝ եղավ: Քանի որ բուժհաստատությունում է, մոտը խնամակալ չի մնում, չեն թույլատրում, բժիշկների հսկողության տակ է, ոնց որ հոսպիտալում»: