Այսօր ևս ուզում եմ բոլորի ուշադրությունը կենտրոնացնել Արցախում տիրող իրավիճակի վրա։ Որովհետև 2 ամսից ավելի է, ինչ Արցախը շարունակում է մնալ շրջափակված, պետք է արձանագրել, որ օրեցօր ավելացող խնդիրներին զուգընթաց միջազգային և անհրաժեշտ ուշադրությունը նվազում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին Ազգային Ժողովում, լրագրողների հարցերին պատասխանելիս՝ անդրադարձել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։