Թուրքիայի Մալաթիա նահանգի դատախազությունը 31 հոգու է ձերբակալել՝ երկրաշարժի հետևանքով Քահրամանմարաշում տեղի ունեցած մասշտաբին ավերածությունների գործով։ Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, նահանգի դատախազություն հետաքննություն է նախաձեռնել բնակելի և այլ շենք-շինությունների փլուզման գործով, ինչը մեծաթիվ զոհերի է հանգեցրել։ Նշվում է, որ կասկածյալների որոնումը շարունակվում է։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։