Մեկուսացում, արտաքին աշխարհից տարանջատում, շարժի էական սահմանափակումներ, դեղորայքի, սննդի, վառելիքի բարդություններ, որոնք այսօր արցախցիների առօրյայի ուղեկիցն են դարձել: Ստեղծված իրավիճակում մարդիկ բավականին նրբազգաց են բոլոր հարցերում` իրենց նկատմամբ ուշադրությունից մինչև արդարության զգացում: Կողքից մի տեսակ հեշտ է ասել, բայց սա էլ հաղթահարելի է, եթե թունելի վերջում լույսը տեսանելի լինի: