Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է 8500 մարդ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Սիրիայի առողջապահության նախարարության նախօրեին հայտնած զոհերի թիվը շատ ավելի քիչ է եղել՝ 1408 մարդ։ Բացի այդ, Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածի տարածքում զոհերի թիվը հասել է 2037-ի։