Փետրվարի 6-ին Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ: Նրանք տեղեկությունն իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների, Նաիրիի բաժնի ոստիկանների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերվեց, ձերբակալվեց և Նաիրիի բաժին տեղափոխվեց 61-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին սուբուտեքսի հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և այլն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։