Դեռեւս անցած տարվա հունվարին «Ազգային կամուրջ» ՀԿ-ն 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կառավարության կողմից Երեւանի կենտրոնում տարածք ստացավ։ Խոսքն Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող տարածքի մասին է։ Տարածքի տրամադրումը հիմնավորվում էր նրանով, որ ՀԿ-ն պիտի զարգացնի ու փորձարկի գիտակրթական ծրագրեր եւ ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն՝ շնորհալի երեխաների եւ երիտասարդների համար։ Այդ որոշումից ուղիղ մեկ տարի անց փորձեցինք պարզել, թե ինչ աշխատանք է կատարել այս կազմակերպությունը շնորհալի երեխաների համար․ Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն ստեղծե՞լ են, գիտական ծրագրեր ու ուսուցման նորարարական մոդելներ փորձարկե՞լ են։ Այս մասին տեղեկանում ենք Hraparak.am-ից։