Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած ժամկետային զինծառայողը երեքշաբթի ենթարկվել է պլաստիկ վիրահատության։ Զինծառայողների վիճակը գնահատվում է՝ միջին ծանրության է։ Այս մասին տեղեկացրել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից։