Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ ավերիչ երկրաշարժից հետո առաջացած սարսափելի պայմանների պատճառով Թուրքիայում և Սիրիայում կարող է նոր աղետ լինել։ Ժնևում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ԱՀԿ–ի միջադեպերի արձագանքման դեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Հոլդենը, որի խոսքը մեջբերում է CNN–ը։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik.Արմենիայից։