Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով՝ «Արցախ Կարպետ» գորգագործական ընկերության 45 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արցախ Կարպետ» ՍՊ ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը՝ հավելելով, որ շրջափակման պատճառով կանգնել են ինչպես հումքի, այնպես էլ պատրաստի արտադրանքը շուկա արտահանելու խնդիրների առջև, քանի որ իրացումը կատարվում է Երևանում գործող խանութ-սրահի միջոցով: