«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս խորհրդարանում մի քննարկման ընթացքում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հասցեին նետեց, թե նա Աշոտյան դառնալու ցանկություն ունի... Արմեն Աշոտյանին նկատի ուներ: Դե, քպականների համար սովորական է քաղաքական բանավեճի այսպիսի՝ շրիշակային մակարդակը, որը ոչ մի աղերս չունի երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների հետ: Այստեղ արտառոց բան չկա: Արտառոցն այլ է. թե ով և ում անունն է հիշատակում «նմանվելու» կոնտեքստում