Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով», որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են հեռախոսազրույցի ընթացքում։