«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանը նախորդ տարի հետընթաց է ապրել, այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կաշառակերությունն ու կոռուպցիան ավելացել են: Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը: