Կառավարական առանձնատների սպասարկման համար բյուջեից 73 մլն դրամ ավել գումար է հատկացվել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից շուրջ 73 մլն դրամ ավելի գումար է հատկացվել, քան անցած տարի։ Վարչապետի աշխատակազմն այս տարի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 542 մլն 465 հազար 200 դրամ։ Անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ։ Ինչպեսեւ անցած տարի, այս տարի այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի կառավարական առանձնատների սպասարկում, պաշտոնյաների կեցության ապահովում եւ առանձնատների շահագործում, առանձնատներին կից տարածքի պահպանություն ու շահագործում, առանձնատների կահավորում, վերազինում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն