Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը լուսանկարներ է հրապարակել երկրաշարժի վայրում հայ փրկարարների աշխատանքից։ «Հայաստանի Հանրապետության փրկարար ծառայության խումբը այս պահին փորձում է փլատակների տակից դուրս բերել մահվան դեմ պայքարող քաղաքացուն»,-նշված է հաղորդագրության մեջ։