Մենք այն կարծիքին ենք, որ երկրներն արդեն հասել են այն արդյունքին, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության ու քննարկումների միջոցով: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին՝ անդրադառնալով հարցին, թե եթե Ադրբեջանը եւս մեկ ագրեսիա իրականացնի Հայաստանի դեմ, Իրանը պատրա՞ստ է հետաւյսու եւս իր հակազդեցությունը ունենալու՝ թույլ չտալով միջանցքային տրամաբանության իրականացում: