Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա խնդիրների պատճառով ստեղծված իրավիճակը, որին հաջորդել են այլընտրանքային ճանապարհ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության լուրջ ջանքերը, ապացուցում է, որ մեզ անհրաժեշտ են հարմարավետ եւ անվտանգ ճանապարհներ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։