Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հազարավոր մարդկանց կյանքը, այսօր հայտարարել է Amnesty International-ը: Իրավապաշտպան կազմակերպությունը «կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Amnesty International-ի հրապարակած հայտարարությունը: