ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Ռաֆայել-Տաթև» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել Երևանի Սվաճյան 12/7 հասցեում գործող «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ («Մալաթիա» տոնավաճառ) ընկերությունում՝ պարզելու, թե որքանով են շտկվել Տեսչական մարմնի կողմից կայացրած որոշման և սահմանված կարգադրագրի պահանջները։