«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Խորհրդարանում այսօր թեժ է լինելու: ԱԺ-ն հենց այսօր քննարկելու է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին դատախազության միջնորդությունները: