Նոյեմբերին Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։ Նա այդ մասին «Հրապարակի» հետ զրույցում նշել էր դեռ 2022-ի նոյեմբերին: Չնայած փաստաբանի տված գնահատականին, դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ մարդասպաններն իր բնորոշմամբ՝ ձերբակալված երկու վիժվածքներն են. «Փաստերը կան, անալիզի արդյունքները կան, ո՞նց կարելի ա անգամ կասկածել, որ էդ մանյակները չեն սպանել», - ասում է Սևակը: Տղամարդու օրը սկսվում է Պեմզաշենի գերեզմանատանը, ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, Սևակ Մելիքսեթյանը շտապում է գերեզմանատուն. «Նրանք իմ կյանքի իմաստն էին, չկա մի գիշեր, որ երազիս մեջ չտեսնեմ երեխաներիս», - ասում է նա: