Անվճար սքրինինգային հետազոտության արդյունքում 170 կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ նախնական փուլում

article-image

Հայաստանում 2 տարում շուրջ 170 000 կին՝ Լոռիից, Տավուշից և Սյունիքից, կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն է անցել, նրանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այդ կանանց հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում են` հենց այս փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում: Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում: Մարզի՝ 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն