«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մենք հետախուզական տեղեկություններ ունեինք, որ սեպտեմբերյան մարտերի ընթացքում Ադրբեջանը շատ ավելի մեծ հարձակում էր նախապատրաստում։ Իրանի գործողություններն ու հայտարարությունները, սակայն, նպաստեցին, որ իրադրության հետագա վատթարացումը դադարի»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Վահան Կոստանյանը Վաշինգտոնում գործող Al-Monitor կայքի հետ զրույցում: