2023 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2022 թվականին 3 կետով վատթարացնել է իր ցուցանիշը և գրանցել է կոռուպցիայի դեմ պայքարում հերթական հետընթացը՝ 100 հնարավոր միավորից ստանալով ընդամենը 42-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը։ Այս արդյունքը Հայաստանը կիսում է Ռումինիայի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։