Քանի որ արևմտամետ–սորոսական սեգմենտը օրգազմի մեջ է հայտնվել ԵՄ դիտորդական առաքելության փաստից, ցանկանում եմ նրանց օրգազմի վրա ջուր լցնել՝ հիշեցնելով, որ 94թ․ ՄԱԿ խաղաղապահները Ռուանդայում էին, և Ռուանդան հնարավոր չեղավ փրկել ցեղասպանությունից։ Դա տեղի ունեցավ հազարավոր խաղաղապահների աչքի առջև։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ժամանակ Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։