Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հունվար ամսին գրանցվել է 184 ծնունդ՝ 95 տղա եւ 89 աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 90 երեխա լույս աշխարհ են եկել Մարտունու ծննդատանը, 39-ը՝ Գավառի, 38-ը՝ Սեւանի, 15-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։