Հունվարի 31-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 29-ամյա մի բնակիչ և հայտնել, որ Խանջյան փողոցի բարերից մեկում երկու երիտասարդի հետ գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակի սպառնալիքով վերցրել է իր բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։