Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։