Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական շուկայում և միրգ-բանջարեղենի խանութներում արդեն իսկ իրացվում են նարինջ և մանդարին: Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը: Կատարվում են աշխատանքներ ԱՀ շրջաններում նշված ապրանքատեսակների բաշխումը իրականացնելու համար: