ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2023 թվականի հունվարի 30-ին Երևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ երեք անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։