Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայողները Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Opel մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։ Բարձրախոսով հորդորում են վարորդին, որպեսզի նա կանգնի։ Սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմում է փախուստի։ Սկսվում է հետապնդում, արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում կարողանում են շրջափակման մեջ առնել Opel-ին ու կանգնեցնել ավտոմեքենան։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։