Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Ս․-ն իր վարած MAZ մակնիշի բեռնատար, ինքաթափ-ամբարձիչ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Արզնու խճուղուց դեպի Նոր Հաճնի կամուրջ ընթնալիս, ճանապարհի մերկասառույցի և մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով բախվել է ճանապարհին տեղադրված Սևան գրառմամբ ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։