Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ի աջակողմյան հատվածում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 50 մետր), հայտնվել դաշտամիջյան հատվածում, բախվելով ապառաժ քարերին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։