ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կսահմանվի նոր հասկացություն՝ ուսումնական արձակուրդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ աշխատողին հնարավորություն է տրվում աշխատատեղը պահպանելով, ուսումնական արձակուրդ ձևակերպել: