«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 18-ին դուստրերի հետ այցելել էր Իրան՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Աննա Հակոբյանը սոցցանցերում ջանք ու եռանդ չէր խնայում, պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում, որպեսզի ցույց տա, թե ինչ «ջերմ» մթնոլորտում է անցել իր՝ Թեհրան այցը, ինչպիսի լավ ընդունելության է արժանացել այնտեղ: