Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 84 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։