Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և Skoda Rapid մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից գոլորշի է դուրս գալիս։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։