Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգությունը բարձրացնելու նպատակով նախատեսված են մի շարք փոփոխություններ: Կարծրացած կարգավորումները դարձնել ճկուն, կիրառել նոր մոտեցումներ. այսպես բնորոշեց սպասվող փոփոխությունները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Արուսյակ Խաչատրյանը նշեց, որ բարեփոխումները վերաբերում են և՛ գործող որոշ նշանների փոփոխությանը, և՛ հետիոտնային անցումների նոր տիպի կարգավորումներին: