Պեղումներ՝ Ջրաձորի ամրոց-բնակավայրում․ հայտնաբերվել են Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առարկաներ

article-image

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի ամրոց-բնակավայրում: ԳԱԱ-ից հայտնում են, որ արդյունքում բացահայտվել են որոշակի համադրելի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակավայրերում: «Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ և աղորիքներ: Նույն տեղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առարկաներով: Պատկերը նույնն է Ազատանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարանում և Շիրակավանի ամրոցում: Նման ընդհանրությունների առկայությունը տարբեր հուշարձաններում թույլ է տալիս եզրակացնել, որ Ք.ա. VIII դ. երկու ամրոցները և բնակավայրերը ենթարկվել են հարձակման: Եթե Ազատանի բնակավայրում այն արտահայտվել է խոշոր հրդեհով, ապա Ջրաձորի ամրոց-բնակավայրում և Շիրակավանի ամրոցում հայտնաբերվել են ուրարտական ջարդված և ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նետասլաքներ: Այս իրողությունների համադրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի հյուսիսից հարավ-արևելք և հարավ-արևմուտք, այնուհետև Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշտ շարժման ուղղությունները»,- ասում է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն