Կրեմլը հերքել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի պնդումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հրթիռային հարվածի» սպառնալիքի մասին։ Ավելի վաղ Ջոնսոնը բացահայտել էր Պուտինի հետ իր զրույցի մանրամասները, որը տեղի է ունեցել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության սկսվելուց քիչ առաջ։ Նա ասել է, որ նախազգուշացրել է Պուտինին ռազմական գործողությունների սկսվելու դեպքում պատժամիջոցներ սահմանելու մասին, ինչպես նաև հավաստիացրել է, որ Ֆրանսիան ու Գերմանիան տեսանելի ապագայում թույլ չեն տա Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին: Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ զրույցի ընթացքում Պուտինը, իբր, իրեն սպառնացել է հրթիռային հարվածով։